ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԴԻՄԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԴԵՄ ՀԱՅՑՈՎ24 փետրվարի 2003 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ընդդիմության համակարգող կենտրոնն որոշում է կայացրել դիմել Սահմանադրական դատարան «պետության ղեկավար Հեյդար Ալիեւի կողմից երկրի օրենքները խախտելու առնչությամբ»: Այդ մասին հայտարարել է «Ժողովրդական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Ալի Քերիմովը Ընդդիմության համակարգող կենտրոնի նիստից հետո: Նրա խոսքերով, կենտրոնը մտադիր է Սահմանադրական դատարանից պահանջել պարզություն մտցնել մի շարք հարցերի վերաբերյալ` մասնավորապես, թե ինչու մինչ օրս չեն հրապարակվել 1998 թվականի նախագահական եւ 2000 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրական տեղամասերի արդյունքները, թե ինչու է Հեյդար Ալիեւը համատեղում պետության եւ կուսակցության ղեկավարի պաշտոնները, թե որքանով է օրինական նախագահական երրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու նրա ցանկությունը եւ այլն:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |