ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԻ ԱՅՑԸ ԲԵՆԻԼՅՈՒՔՍԻ ԵՐԿՐՆԵՐ28 մայիսի 2005 - 09:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Բեն Ֆայոի հետ: Հանդիպմանը քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել են երկկողմանի հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, հարաբերություններ հարեւանների հետ, ԼՂ հիմնահարցի լուծում, Հայաստանի ընդգրկումը Եվրամիության նոր հարեւանության ծրագրում: Անդրադարձ է եղել քաղաքների եւ մարզերի համագործակցությանը, նշվել է, որ արդեն իսկ համագործակցում են Դիլիջան(Հայաստան) եւ Պենտանժ (Լյուքսեմբուրգ) քաղաքները: Հոկտեմբերին Եվրամիության հովանու ներքո կոնֆերանս կկազամակերպվի համագործակցության հարցերի շուրջ: Լյուքսեմբուրգից պատվիրակությունը վերադարձավ Հայաստան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |