Վաղը Կապանում կվերաբացվի Գարեգին Նժդեհի բարեկարգված հուշահամալիրը![]() 1 դեկտեմբերի 2012 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Վաղը՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, Կապանում կվերաբացվի Գարեգին Նժդեհի բարեկարգված հուշահամալիրը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը այն բարեկարգել է, ինչպես նաև հարակից պուրակը, հայտնում է ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Իրականացվել են լուսավորման, հողային աշխատանքներ, տեղադրվել են նստարաններ, ամրացվել են սալիկները, վերանորոգվել են մայթեզրերը, ցանկապատերը, պուրակում տեղադրվել են Գարեգին Նժդեհի ասույթներով պաստառներ։ Բարեկարգման աշխատանքներին աջակցություն են ցուցաբերել Սյունիքի մարզպետարանը և Կապանի քաղաքապետարանը։ Մասնակցել են ոչ միայն համապատասխան մասնագետները, այլև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի շուրջ 100 կամավորներ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |