Սարգսյանը Բարոզուին հավաստիացրել է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ եղած թերությունները կշտկվեն![]() 1 դեկտեմբերի 2012 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է մայիսին ՀՀ ԱԺ ընտրությունները լավ անցացնելու կապակցությամբ: «Ես նախագահից հավաստիացում ստացա, որ կշտկվեն այն թերությունները, որ մատնանշվել են ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական միջանկյալ զեկույցում: Այս համատեքստում նախագահը ստեղծել է աշխատանքային խումբ: Դա առաջնորդական ուժեղ քայլ է»,- այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Ժոզե Մանուել Բարոզուն: Նա հույս հայտնեց, որ առաջիկա նախագահական ընտրությունները կլինեն անթերի և անբիծ՝ ազատության և արդարության իմաստով: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին տեղեկացրեց, որ ինքը Եվրոպական հանձնաժողովի նախագահին հավաստիացրել է, որ Հայաստանը հանձնառու է 2013 թվականի փետրվարին անցկացնել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նախագահական ընտրություններ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Բարոզուին Հայաստանի բարեփոխումների ծրագրին աջակցության և «ավելին ավելիի համար» տրամաբանությամբ այդ աջակցությունն ավելացնելու պատրաստակամության համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |