Եմենի ՆԳՆ-ն ձերբակալել է «Ալ-Քայիդայի» տեղի առաջնորդներից մեկին![]() 1 դեկտեմբերի 2012 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Եմենի ՆԳՆ-ն հաղորդել է, որ ձերբակալել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման տեղի առաջնորդներից մեկին, շաբաթ օրը հաղորդում է «Ասսոշիեյթիդ Պրեսը»: Ինչպես ասվում է ՆԳՆ հայտարարությունում, Սուլեյման Հասան Մոհամմեդ Մուրշիդ Ավադը ձերբակալվել է Զինջիբար քաղաքում, որը Աբյան հարավային շրջանի վարչական կենտրոնն է: Այնտեղ վերջերս «Ալ-Քայիդայի» գրոհայիններն առավել ակտիվ էին: Նա հայտնի է նաև Աբու Ուսամա ալ-Աբի անունով: Եմենի իշխանությունների տվյալներով, ալ-Աբին «Ալ-Քայիդայի» ամենավտանգավոր քրեական տարրերից էր. Նա մասնակցել է օրինապահ մարմինների աշխատակիցների սպանությանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |