Արևելյան գործընկերությունը լավ հնարավորություն է զարգացնելու Մոլդովայի և Հայաստանի միջև համագործակցությունը![]() 1 դեկտեմբերի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին: Ընդգծելով, որ Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների զարգացումը և սերտ փոխգործակցության հաստատումը համապատասխանում են երկու երկրների և ժողովուրդների շահերին, նախագահ Սերժ Սարգսյանը և Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը նշել են, որ մի շարք ոլորտներում կա համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ: Զրուցակիցները կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունների հաճախակիացումն ու շփումները, հայ-մոլդովական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Սերժ Սարգսյանը և Վլադ Ֆիլատը երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու լավ հնարավորություն են համարել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում, միջազգային տարբեր հարթակներում փոխշահավետ համագործակցությունը: Հիշեցնենք, որ Մոլդովայի վարչապետը Հայաստան է ժամանել նոյեմբերի 30-ին Երևանում կայացած Եվրոպական ժողովրդականկուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |