Արդեն հայտնի են Կոնգոյի վթարված ինքնաթիռում գտնվող հայերի անունները![]() 1 դեկտեմբերի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում ՀՀ դեսպանության խնդրանքով Կոնգոյի Հանրապետությունում ՌԴ դեսպանությունից ստացվել է հետևյալ տեղեկատվությունը. 2012 թ.-ի նոյեմբերի 30-ին՝ ժամը 19:00-ի մոտակայքում, Կոնգոյի Հանրապետության Բրազավիլ մայրաքաղաքի «Մայա-Մայա» օդանանավակայանից 500 մ հեռավորության վրա վթարի է ենթարկվել հայկական «Ռիջ Էյրվեյզ» ընկերության ԻԼ-76 ինքնաթիռը, որն իրականցնում էր տեղական «Աէրոսերվիս» ընկերության բեռների տեղափոխումը, PanARMENIAN.Net ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Վթարի արդյունքում զոհվել են անձնակազմի բոլոր 7 անդամները, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ: Նրանք են՝ Վարազդատ Բալասանյան – Օդանավի հրամանատար, ծն.10.10.1949 թ. Արա Թովմասյան Թադևոս Հովհաննեսյան Անդրանիկ Գևորգյան Ավետյան Էդգար, օպերատոր, ծն. 27.10.1989 թ. Վթարի պատճառները պարզելու նպատակով Կոնգոյի իշխանությունները քննություն են սկսել: ԱԳՆ-ը խորը ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատների և մերձավորներին: Հիշեցնենք, որ ЕК-76300 համարի տակ թռչող Իլ-76-ը վթարվել էր նոյեմբերի 30-ի երեկոյան Բրազզավիլի օդանավակայանում վայրէջքի ժամանակ փոթորկալից քամու պայմաններում:Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ավելի վաղ հայտնել էր Չերչինյանը, ըստ նախնական տվյալների, վթարի պատճառ էր դարձել ամպրոպը, որը վնասել էր ինքնաթիռի թևը: Ինքնաթիռն ընկել էր օդանավակայանի հարևանությամբ գտնվող շինությունների վրա, մասերի էր բաժանվել և բռնկվել: Ըստ փրկարարների, առնվազն 30 մարդ է զոհվել, մոտ 20-ը՝ հոսպիտալացվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |