Բակո Սահակյան. Երկրում ՏՏ ոլորտի զարգացումը կսկսվի ամենասկզբնական օղակից՝ դպրոցական երեխաներից![]() 2 դեկտեմբերի 2012 - 15:41 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Արցախում մեկնարկած ֆորումի մի խումբ մասնակիցների: Իր խոսքում նախագահը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն է դարձվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը և նման մոտեցումը հիմնված է տնտեսական, գիտական ու քաղաքական բազմաթիվ գործոնների վրա: Ըստ Բակո Սահակյանի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հանդիսանում է տնտեսության համաշխարհայնացման և ինտեգրացիոն գործընթացների առանցքային բաղադրամասը, որի կարևորությունը ԼՂՀ համար դժվար է գերագնահատել: Նախագահը շեշտել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն կտա երիտասարդներին զբաղվել բարձր ինտելեկտուալ ու լավ վարձատրվող աշխատանքով և, չհեռանալով հայրենիքից, շարունակաբար կատարելագործել մասնագիտական հմտությունները, ինչը լուրջ խթան կհանդիսանա հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման և տնտեսության տարբեր ճյուղերի առաջընթացի համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս ուղղությամբ Արցախում իրականացվել է զգալի աշխատանք և Արցախի Հանրապետություն արդեն իսկ մուտք են գործել մի շարք հայտնի կազմակերպություններ: Նախագահ Սահակյանը դրական է գնահատել նաև այն փաստը, որ Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ակտիվորեն համագործակցում են առաջատար ընկերությունները, մասնավոր հատվածը և գիտակրթական հաստատությունները՝ հավելելով, որ մոտ ապագայում ոլորտի զարգացումը կսկսի ամենասկզբնական օղակից՝ դպրոցական երեխաներից: Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |