Թիվ 1 ընտրատարածքում ընտրություններին մասնակցել է 23 841 մարդ![]() 2 դեկտեմբերի 2012 - 23:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է ժամը 20:00-ին: Թիվ 1 ընտրատարածքի թվով 35 ընտրատեղամասերում, նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է 23 841 մարդ: Այս ընտրատարածքում պատգամավորական մանդատի համար պայքարել է երեք թեկնածու` «Ժառանգություն» կուսակցությունից Ստյոպա Սաֆարյանը, ՀԺԿ-ից Էդուարդ Պետրոսյանը և ՀՀԿ-ից Ռոբերտ Սարգսյանը: Հիշցնենք, որ Հայաստանի Կանաչների միության նախագահ Արմենակ Դովլաթյանն ինքնաբացարկ է հայտնել: Թվ 1 ընտրատարածքում պատգամավորի տեղն ազատ էր այն բանից հետո, երբ այս ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց մանդատից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |