ՀՀԿ պատգամավորները միջազգային միջկուսակցական ֆորումի կմասնակցեն

ՀՀԿ պատգամավորները միջազգային միջկուսակցական ֆորումի կմասնակցեն

PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդի անդամներ Արտակ Զաքարյանը և Գագիկ Մելիքյանը դեկտեմբերի 2-3-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն «Եվրասիական ինտեգրացիան 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական ֆորում աշխատանքներին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀԿ մամուլի ծառայությունից, ֆորումի շրջանակներում կանցկացվեն Եվրասիական ինտեգրման տարբեր ասպեկտներին առնչվող քննարկումներ՝ միջկուսակցական գործակցության, երիտասարդության դերակատարության, ինֆորմացիոն, ռեգիոնալ, մունիցիպալ համագործակցության վերաբերյալ:

Ֆորումի լիագումար նիստի աշխատանքներին նախատեսվում է Եվրասիական տարածաշրջանի երկրների հասարակական-քաղաքական բարձրաստիճան պաշտոնական ներկայացուցիչների և դիվանագետների մասնակցությունը:

 Ուշագրավ
---