Մարտի 1-ի դեպքերի մասին ՀԱԿ առաջարկը կքննարկվի մեկ տարուց![]() 3 դեկտեմբերի 2012 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն ընդունեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկությունը, բայց պայմանով: Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցություների ներկայացուցիչներն առաջարկեցին ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ առաջարկած նախագծի քվեարկությունը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով: Սակայն նախագծի նախաձեռնողը կարող է մեկ տարվա ընթացքում ցանկացած պահի հարցը դնել քվեարկության: Նախագծի հեղինակ, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը համաձայնեց մեծամասնության առաջարկին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |