Անդրե Աղասին դարձել է Acura Champions Cup վետերանների մրցաշարի հաղթողը![]() 3 դեկտեմբերի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Անդրե Աղասին դարձել է Acura Champions Cup վետերանների մրցաշարի հաղթողը ԱՄՆ Անահայմ քաղաքում: Կիսաեզրափակչում Աղասին հաղթեց իր հայրենակից Ջոն Մաքինրոյին 6:2 հաշվով, իսկ երկու այլ ամերիկացիների՝ Մայքլ Չանգի ու Ջիմ Կուրիեի մենամարտում գրանցվեց 6:4 հաշիվը Չանգի օգտին: Եզրափակիչ մենամարտում հաղթող դարձավ Աղասին՝ 8:4 հաշվով: PowerShare Series մրցաշարերի արդյունքում Աղասին 1400 միավորով կիսեց երկրորդ տեղը Մաքինրոյի հետ, իսկ առաջին տեղը պահպանեց Կուրիեն, որը վաստակել է 1500 միավոր: «Իսկական հաճույք է խաղալ այն տղաների հետ, որոնց հետ մեծացել ես: Հաճելի է կրկին հանդիպել նրանց հետ վետերանների մրցաշարերում, խաղում, որն այդքան շատ բան տվեց մեզ: Անկախ նրանից, թե ինչպես կավարտենք այս մրցաշարը վետերանների խաղաշրջանում, մենք հիանալի ժամանակ անցկացրեցինք: Անհամբեր սպասում ենք մրցաշարերի նոր շրջանի մեկնարկին 2013-ին»,-ասել է Աղասին, հայտնում է Tennis World USA-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |