Գագիկ Ծառուկյանը վաղը կմեկնի Բրյուսել![]() 3 դեկտեմբերի 2012 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-6-ը տեղի է ունենալու ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել: Պավիրակությունը կգլխավորի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նախատեսված են հանդիպումներ Եվրոպական Խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի հետ: Պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումներից բացի ԲՀԿ նախագահը նաև առանձին պաշտոնյաների կհանդիպի: Այցի ավարտին ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից կտրվի ընթրիք` Բելգիայի հայ համայնքի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ԲՀԿ լրատվական ծառայությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |