Տարոն Սողոմոնյանը երևանյան ԱԱ անցել է 1/4 եզրափակիչ![]() 3 դեկտեմբերի 2012 - 16:00 AMT PanARMENIAN.Net - 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում անցել է 1/4 եզրափակիչ՝ առավելության հասնելով ուզբեկ Ջահանգիր Դավիդովի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկը 1/8 եզրափակչի առաջին ռաունդում ուներ ընդամենը մեկ միավորի առավելություն՝ 5:4: Սակայն երկրորդում նա մեծացրեց առավելությունը և մրցակցին նոքդաունի ենթարկեց՝ առաջ անցնելով արդեն 12:7 հաշվով: Մարտն ավարտվեց Սողոմոնյանի օգտին 17:11 հաշվով: Սա հայ մարզիկի երրորդ հաղթանակն էր երևանյան ռինգում: Մինչ այդ նա ուժեղ է եղել նաև Դմիտրի Սապոնից (Բելառուս) և ադրբեջանցի Նասրադին Մամադովից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |