ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՆԵՐԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ31 մայիսի 2005 - 10:51 AMT PanARMENIAN.Net - «Անկարան երբեք չի անդամակցի Եվրամիությանը: Դրան կհակազդի Ֆրանսիան: Ֆրանսիացիները չեն մոռացել հրեշավոր Ցեղասպանությունը եւ երբեք չեն ների, որ Թուրքիան անեքսիայի է ենթարկել Հայաստանի մի մասը»: Այդ մասին հայտարարել է հռչակավոր ֆրանսիացի երգիչ Միշել Լեգրանը: Նրա խոսքերով, այնպիսի երկիրը, ինչպիսին Թուրքիան է, իրավունք չունի անդամակցելու միացյալ Եվրոպային: «Եվ եթե մեր կառավարությունն ու նախագահ Շիրակը փորձեն պարտադրել ֆրանսիացիներին Թուրքիայի ընդունումը, դա կհանգեցնի հեղափոխության»,-հայտարարել է նա: «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Լեգրանը հայտարարել է, որ իր մոր հայրը հայ էր, որին հաջողվել էր փախչել իր երկրից 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ, «նա հասել է Ֆրանսիա, որտեղ ամուսնացել է իմ տատիկի` ֆրանսուհու հետ: Այնպես որ մեկ քառորդով ես եւս հայ եմ», հաղորդում է «Երկիր» թերթը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |