ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՐԿՐԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆԱՑՈՒՄՆ Է31 մայիսի 2005 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը Երեւանում հանդիպել է ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության ղեկավար Մոդեստ Կոլերովին, հաղորդել է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Կոլերովը խորհրդարանի նախագահին իրազեկել է, որ խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ հանդիպումներ է ունեցել` պարզելու համար նրանց տեսակետը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, սահմանադրական բարեփոխումների ու հանրաքվեի առնչությամբ: Նրա խնդրանքով Արթուր Բաղդասարյանը մանրամասնեց սահմանադրական բարեփոխումների նախագծին ու հանրաքվեին առնչվող հարցերը` նշելով, որ Հայաստանյան օրենսդրական բարեփոխումների խնդիրը երկրի ժողովրդավարացումն է, միջազգային չափանիշներին համապատասխան օրենքների ընդունումը, որոնք հետագա զարգացման երաշխքներ կդառնան: Կողմերը քննարկել են նա- տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |