Ադրբեջանը հատուցո՞ւմ է մարդասպանի համար. Բաքվում «Հունգարիայի տուն» կբացվի![]() 4 դեկտեմբերի 2012 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Երևում է, Ադրբեջանը սկսել է հատուցել Հունգարիային հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման համար: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, պաշտոնական այցով Բաքու կժամանի հունգարական պատվիրակությունը Հունգարիայի վարչապետի գրասենյակի գլխավոր քարտուղարի և ադրբեջանա-հունգարական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Պիտեր Սիյարտոյի ղեկավարությամբ: «Պատվիրակության կազմում Ադրբեջան կայցելեն տնտեսության, զբոսաշրջության ոլորտների, բանկային հատվածի ներկայացուցիչներ; Դեկտեմբերի 5-6-ը այցի ընթացքում Պիտեր Սիյարտոն կհանդիպի Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևի հետ: Սպասվում է Սիյարտոյի հանդիպումը նաև երկրի ղեկավարության հետ: Պատվիրակությունը կմասնակցի նաև Բաքվում «Հունգարիայի տան» բացմանը», գրում է «Թրենդը»: Դատելով հրապարակումներից ադրբեջանական մամուլում՝ Բաքվի և Բուդապեշտի միջև հարաբերությունները հատկապես ակտիվացել են օգոստոսի 31-ից հետո, երբ Սաֆարովը հանձնվել է Ադրբեջանին: Դրանից հետո Ադրբեջանը և Հունգարիան հայտարարել են «տնտեսական կապերի ընդլայնման» մեջ փոխադարձ հետաքրքրության մասին, սկսել զարգացնել հարաբերությունները ձեռնարկատիրության ոլորտում, Բուդապեշտը հայտարարել է հունգարական բուհերում սովորող ադրբեջանցի ուսանողների թվի աճի մեջ շահագրգռվածության մասին, իսկ այժմ երկու երկրները պատրաստվում են ստորագրել համագործակցության մասին պայմանագիր: Որպես հիշեցում. օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովի արտահանձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս հայտարարությունները: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կուսակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ կուսակցության գործընկերները և խորհրդականները բազմիցս նախազգուշացրել են նրան նման քայլի վտանգավորության մասին, բայց հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների կողմը` Հունգարիայի բյուջեի համար նոր վարկատուներ ապահովելու համար: Օրբանը խոստովանել է, որ իմացել է հնարավոր հետևանքների մասին, բայց ակնկալել է, որ Սաֆարովին ներում կշնորհվի մի քանի ամիս անց «առողջական պատճառներով»: Հունգարիայի ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշտերհազին իր երկրի վարչապետին անվանել է «բարոյապես սնանկ» և կոչ արել հրաժարական տալ: Ինչպես հայտարարել է Մեշտերհազին, Օրբանը պետք է անձամբ պատասխանատվություն կրի իր որոշումից հետո ծագած սկանդալի համար, քանի որ հետևանքների մասին իրեն նախազգուշացրել են ԱԳ և արդարադատության նախարարները: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |