Բռնցքամարտի ԱԱ. Տարոն Սողոմոնյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ![]() 4 դեկտեմբերի 2012 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում են աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ փուլի մենամարտերը: 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը չկարողացավ հաղթահարել 1/4 փուլի արգելքը և դուրս մնաց հետագա պայքարից: Քառորդ եզրափակչում նա մրցեց կուբացի Ալեքսիս Դամիան Գուիբերտի հետ: Առաջին ռաունդն անցավ կուբացի մարզիկի առավելությամբ, և նա հաղթեց 6:3 հաշվով: Երկրորդում Սողոմոնյանն ակտիվություն մտցրեց իր գործողություններում, սակայն նրա ոչ բոլոր հարվածներն էին դիպուկ ստացվում: Արդյունքում նա կրկին զիջեց՝ 10:7: Վերջին՝ վճռորոշ ռաունդում, հայ բռնցքամարտիկը իր միավորները հասցրեց 12-ի, սակայն կուբացին վաստակեց 17 միավոր և հաղթանակի հասավ: Երևանյան աշխարհի առաջնությունում նա անցկացրել է 4 մենամարտ և հաղթել է համապատասխանաբար ադրբեջանցի Նասրադին Մամադովին, Դմիտրի Սապոնին (Բելառուս) և Ջահանգիր Դավիդովի (Ուզբեկստան): Երեկոյան ելույթ են ունենալու Նիկոլայ Հարությունովը (81կգ) և Նարեկ Մելքոնյանը (+91կգ), որոնց մրցակիցներն են լինելու Ստիդ Բարնաբին (Անգլիա) և Իոսիպ Գրանիչը (Խորվաթիա): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |