Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՈՒՐՋ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-ԻՑ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ31 մայիսի 2005 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ամերիկահայ բարերար Ջերալդ Գաֆեսճյանին եւ ԱՄՆ սենատոր Նորմ Քոլմանին, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Այդ գործում կողմերը կարեւորել են նաեւ «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի ընձեռած հնարավորություններն առավելագույնս իրացնելու անհրաժեշտությունը: ՀՀ ղեկավրը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովը մեծ աշխուժություն է հաղորդում երկկողմ համագործակցությանը: Նրա խոսքերով, Հայաստանը բարեփոխումների ճանապարհին լուրջ աջակցություն է ստանում ԱՄՆ-ից: Ռոբերտ Քոչարյանը նշել է նաեւ ամերիկահայ համայնքի զգալի ներուժը հարաբերությունների զարգացման գործում: Կողմերը անդրադարձել են նաեւ Հայաստանում ընթացող բարեփոխումներին ու տարածաշրջանային զարգացումներին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |