ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ-ՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ 1 հունիսի 2005 - 07:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆրանսիսկո Կավենգտ Մարքիզ դե Դեներվան: Հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հայ-իսպանական համագործակցությունն աշխուժացնելու համար անհրաժեշտ է վերանայել առկա հնարավորությունները եւ ձեռնարկել նոր քայլեր: Իր հերթին դեսպանն ասել է, որ մասնավորապես տնտեսական կապերն ակտիվացնելու նպատակով մտադիր է իսպանացի գործարարների այց կազմակերպել Հայաստան: Կողմերն անդրադարձել են նաեւ Եվրամիության արդի գործընթացներին եւ մեր տարածաշրջանի զարգացումներին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |