Պան Գի Մունը կոչ է արել ԷՄՄ կոնֆերանսի մասնակիցներին ինտերնետը դարձնել անսահմանափակ և հասանելի![]() 4 դեկտեմբերի 2012 - 21:34 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել դեկտեմբերի 3-ին Դուբայում բացված Միջազգային էլեկտրակապի համաշխարհային կոնֆերանսի ժամանակ որոշում կայացնել, որը նախատեսում է ամբողջ աշխարհում հասանելի գնով «անսահմանափակ» ինտերնետ ապահովել, երեքշաբթի օրը հաղորդել է սաուդյան «Ալ-Յաում» պարբերականը: «Կոչ եմ անում որոշում կայացնել, որը նախատեսում է ամբողջ աշխարհում հասանելի գնով «անսահմանափակ» ինտերնետ ապահովել»,-ասել է նա: 11-օրյա համաժողովին կմասնակցեն 193 երկրներ: Դրա գլխավոր թեմաները կդառնան համացանցում անվտանգության հարցը և զարգացող երկրներում ինտերնետ ծառայությունների ընդլայնումը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |