Լիբանանի իշխանությունները դիմել են սիրիական իշխանություններին` խնդրելով իրենց հանձնել այդ երկրի քաղաքացիների մարմինները

Լիբանանի իշխանությունները դիմել են սիրիական իշխանություններին` խնդրելով իրենց հանձնել այդ երկրի քաղաքացիների մարմինները

PanARMENIAN.Net - Լիբանանի ԱԳ նախարար Ադնան Մանսուրը դիմել է սիրիական իշխանություններին` խնդրելով իրենց հանձնել ապստամբների կողմում կռված լիբանանցիների մարմինները:

Մանսուրը նման դիմում է ներկայացել Բեյրութում Սիրիայի դեսպանին, ով խոստացել է այն ուղարկել Դամասկոս:

Լիբանանյան իշխանությունների տվյալների համաձայն, նոյեմբերի 30-ին լիբանանյան Տրիպոլի քաղաքի 22 բնակիչներ սպանվել են սիրիական Թալ-Կալակ սահմանամերձ քաղաքում:

Լիբանանյան իշխանությունների ներկայացուցիչը հաղորդել է, որ «նրանք Սիրիա են ուղևորվել` ապստամբների շարքերում մարտնչելու համար»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---