«Ժամանակ». Պատգամավորներն ալարել են ծանոթանալ բյուջեի նախագծին![]() 5 դեկտեմբերի 2012 - 10:06 AMT PanARMENIAN.Net - 2013-ի բյուջեի քննարկումը երեկ խորհրդարանում ընթանում էր ոչ միայն կիսադատարկ դահլիճում, այլև պատգամավորների մի մասն այդպես էլ չէր տարել դահլիճում յուրաքանչյուր պատգամավորի համակարգչի առջև դրված բյուջեի եռահատոր նախագիծը` դրան նախապես ծանոթանալու համար: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։ «Այնպես որ, մի քանի հատորանոց բյուջեն այդպես էլ որպես «անշարժ գույք» չբացված մնաց պատգամավորների սեղանին: Խոսքը հատկապես ՀՀԿ-ականների մասին է, որոնց տեսակարար կշիռն ավելի մեծ է: Քանի որ բյուջեի քննարկումը երեկ ավարտվեց, հայտնի չէ, թե ինչ են լինելու այդ հատորյակները, որոնց տերերն անտարբեր գտնվեցին դրանց հանդեպ»,- գրում է «Ժամանակը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |