London Chess Classic. Լևոն Արոնյանը 6-ժամյա պարտիայից հետո հաղթել է Լյուկ Մակշեյնին![]() 5 դեկտեմբերի 2012 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում, որտեղ անցկացվում է ավանդական Chess Classic-ը, Լևոն Արոնյանը 4-րդ տուրում սև խաղաքարերով հաղթանակ է տարել Լյուկ Մակշեյնի նկատմամբ: Շախմատիստների միջև մրցակցությունը տևել է 6 ժամ և դարձել է ոչ միայն 4-րդ տուրի, այլև առայժմ ամբողջ մրցաշարի ամենագրավիչ պարտիան: Դեբյուտի ժամանակ Մակշեյնը, ով խաղում էր սպիտակներով, սխալվել է, որից հետո ստիպված թագուհին փոխարինել է նավակով և զինվորով: Մակշեյնը սխալվել է և Արոնյանը մեծ առավելություն է ստացել: Սակայն թույլ է տվել, որ մրցակիցը վերցնի իր բոլոր զինվորներին, ինչը հնարավորություն է տվել Մակշեյնին հակախաղ կազմակերպել: Այնուամենայնիվ, փիղը և «a» կետում գտնվող զինվորը ուժեղ են գտնվել նավակից, ձիուց և հակառակ ֆլանգի 4 փոխկապակցված զինվորներից, հաղորդում է chess-news.ru-ն: Արոնյանը 4 միավորներով բարձրացել է 5-րդ հորիզոնական: Շախմատիստներն այսօր հանգստանում են: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |