Բելառուսի և Հայաստանի միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկվել այսօր![]() 5 դեկտեմբերի 2012 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի և նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես կարևորվեց միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Զրուցակիցներն անդրադարձան նաև երկու երկրների` միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարներին: Ըստ Արտակ Զաքարյանի` առաջնային խնդիր է, որ Բելառուսի խորհրդարանական պատվիրակությունը` որպես հավասար գործընկեր, ներգրավված լինի Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում: Այդ առումով աշխատանքներ են կատարվում Եվրանեսթ ԽՎ-ում ստեղծված հատուկ աշխատանքային խմբում: Կարևորելով եվրոպական ինտեգրացիան` Ստեպան Սուխորենկոն նշեց, որ իրենց ցանկությունն է լինել հավասար գործընկեր: Հանդիպմանն անդրադարձ եղավ Բելառուսի խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքներին և խորհրդարանների միջև կապերի աշխուժացման հնարավորություններին: Կողմերը պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև համագործակցությունը խորացնելու համար,հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |