Ֆրանսահայ երաժիշտ Անդրե Մանուկյանն առաջին անգամ կնվագի հայ հանդիսատեսի համար![]() 5 դեկտեմբերի 2012 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ երաժիշտ Անդրե Մանուկյանը մենահամերգով հանդես կգա Երևանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեցին «ՄԵՑՑՈ Պրոդաքշնից», ճանաչված դաշնակահարը հայ հանդիսատեսի համար ելույթ կունենա առաջին անգամ: Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգը կազմակերպել են «ՄԵՑՑՈ Պրոդաքշնը» և «Նուռ Քարտը»` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բարձր հովանու ներքո: Տոմսերն արդեն վաճառվում են, արժեքը կազմում է 5 000-20 000 դրամ: Անդրե Մանուկյանը ծնվել է 1957թ. Լիոնում: Դաշնամուր է նվագում 7 տարեկանից, ավարտել է Բերքլիի (Բոստոն) երաժշտական քոլեջը: Ավելի ուշ Ֆրանսիայում հիմնել է Horn Stuff ջազ-բենդը: Լիանա Ֆոլյայի և Մալյայի հիթերի հեղինակ է, ինչպես նաև Շառլ Ազնավուրի և Ժիլբեր Բեկոյի ալբոմների պրոդյուսեր է, զբաղվում է նաև գործիքավորմամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |