Բակո Սահակյան. Ջուրը Արցախի կյանքում կենսակարևոր դեր է խաղում![]() 5 դեկտեմբերի 2012 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային խոհրդակցություն է անցկացրել` նվիրված Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրին: Այս մասին հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Խորհրդակցությանը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները, քննարկվել են մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի արդիականացման, այդ թվում` մաքրման կայանների շահագործման, ջրի որակի հսկողության հետ կապված հարցեր: Կարևորելով ջրային համակարգի կենսական նշանակությունը Արցախի կյանքում` Բակո Սահակյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի և անվտանգության պահպանման, ինչպես նաև այդ ոլորտում Հայաստանի համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |