Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 325-ի

Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 325-ի

PanARMENIAN.Net - Ֆիլիպինների համար աղետալի «Բոֆա» թայֆունի զոհերի թիվը հասել է 325-ի: Մարդկանց մեծ մասը խեղդվել է կամ մնացել ծառերի տակ Մինդանաո կղզու արևելյան նահանգներում: Այսօր հանրապետության իշխանությունները նշել են, որ տուժել է 411 բնակիչ:

Փրկարարները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը շարունակելու է աճել: Նրանք փորձում են ուղղաթիռների միջոցով փրկել ջրով շրջափակված շրջանների բազմաթիվ բնակիչների:

Օդերևութաբանների տվյալներով, ներկայումս թայֆունը տեղափոխվել է Հարավ-Չինական ծովի ջրային ավազան, որտեղ դանդաղեցրել է իր շարժումը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---