ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում սեփական պաշտպանության նախարարությունն է ստեղծում![]() 6 դեկտեմբերի 2012 - 10:20 AMT PanARMENIAN.Net - ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում ստեղծում է սեփական պաշտպանության նախարարությունը` Իսրայելի հետ հնարավոր ռազմական հակամարտության նախապատրաստությունների շրջանակում: Ինչպես հաղորդել է եգիպտական ռադիոն, նման հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՄԱՍ-ի կառավարությունում ՆԳ նախարար Ֆատհի Համմադը: Այդ ծրագրի իրականացման պարագայում պաղեստինցիները պատմության մեջ առաջին անգամ կունենան սեփական պաշտպանության նախարարությունը: Մինչ այժմ այդ գերատեսչության գործառույթները կատարում էր ՆԳՆ-ն, որը ղեկավարում էր ինքնավարության ուժային կառույցները ինչպես Գազայում, այնպես էլ Հորդանան գետի Արևմտյան ափերին: Ֆատհին նախազգուշացրել է, որ «Իսրայելի հետ նոր պատերազմները էլ ավելի դաժան են լինելու, սակայն մենք վստահորեն մտադիր ենք ազատագրել Պաղեստինը», փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |