«Ժողովուրդ». ԱՄՆ դեսպանը գաղտնի հանդիպումներ է ունեցել ՀՀ կուսակցությունների ղեկավարների հետ![]() 6 դեկտեմբերի 2012 - 10:26 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է, որ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը նախորդ ամսվա ընթացքում հանդիպումների շարք է ունեցել ՀՀ տարբեր քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ և խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին: Դեսպան Հեֆերնը կուսակցությունների ղեկավարներին իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ Հայաստանում ընտրությունները չեն անցնում մրցակցային պայմաններում, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա: «Շատ վատ է, եթե ընտրություններն այդպես անցնեն»,-մասնավորապես ասել է ԱՄՆ դեսպանը: Նշենք, որ ներկա պահին Ջոն Հեֆերնը բացակայում է հանրապետությունից»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |