ՕԵԿ պատգամավոր. Ընդդիմությունն արդեն պետք է կողմնորոշված լիներ, բայց դեռ լուծումներ է փնտրում![]() 6 դեկտեմբերի 2012 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր դաշտում ստեղծված իրավիճակը հուշում է, որ ընդդիմությունը փորձում է որոշումներ ընդունել կամ լուծումներ գտել և դեռևս չի մոտեցել այդ լուծումներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նա հույս հայտնեց, որ մոտակա ժամանակահատվածում ընդդիմությունը կարտահայտի իր դիրքորոշումը, մոտեցումները և այդ ժամանակ պարզ կդառնա, թե ինչպես կընթանան զարգացումները: «Միգուցե կան քննարկումներ և փորձում են իրենց ուժերը փորձարկել»,- ասաց Մհեր Շահգելդյանը: Նա նկատեց, որ ընդդիմությունը պետք է, որ արդեն կողմնորոշված լիներ, սակայն դեռ լուծումներ են փնտրում և մտածում են՝ ինչ ռազմավարություն և մարտավարություն որդեգրել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |