ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԸ, ՖՐԱՆՍԻԱՑԻԱՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ, «ՈՉ » ԵՆ ԱՍԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ 2 հունիսի 2005 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Նիդեռլանդներում կայացած Եվրոպական Սահմանադրության ընդունման հանրաքվեի ընթացքում հոլանդացիների ճնշող մեծամասնությունը` 61 տոկոսը, դեմ են արտահայտվել դրա ընդունմանը: Հանրաքվեի արդյունքները հիասթափեցրել են Հոլանդիայի վարչապետ Յան Պետեր Բալքենենդեին, որը մինչեւ հանրաքվեն հայտարարել էր, թե «անկախ դրա արդյուներից հրաժարական չի տալու»: Հոլանդացիների կողմից Եվրոպական Սահմանադրության մերժումը պայմանավորված է տնտեսական իրավճակի վատթարացման, փախստականների ներհոսքի եւ ահաբեկչության սպառնալիքով: «Սա դժվար պահ է Եվրոպայի համար, սակայն Եվրոպան այն կհաղթահարի», -հայտարարել է Եվրամիությունում նախագահող երկրի` Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը: Բացի Ֆրանսիայից եւ Հոլանդիայից, Եվրամիության Սահմանադրության ընդունման հարցով հանրաքվե է անցկացվելու Էստոնիայում, Դանիայում, Իռլանդիայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում եւ Պորտուգալիայում, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |