Հրանտ Մելքումյանը լոնդոնյան օփեն մրցաշարում միավորները կիսել է Թայգեր Հիլլարպի հետ![]() 7 դեկտեմբերի 2012 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում շարունակվում է շախմատի օփեն մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում է հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: 6-րդ տուրում Մելքումյանը հանդիպել է Շվեդիայի ներկայացուցիչ Թայգեր Հիլլարպի հետ: Պարտիան ոչ ոքի է ավարտվել: Մինչ այժմ Մելքումյանը միայն հաղթանակներ է տարել: Հայ շախմատիստն այժմ ունի 5,5 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 7-րդ տուրում նրա մրցակիցն է լինելու հոլանդացի Ռոբին Վան Կամպենը: Մրցաշարը կշարունակվի մինչև դեկտեմբերի 8-ը, շախմատիստները կխաղան 9 տուր: Մրցաշարի հաղթողը կստանա 2500 ֆունտ, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները, համապատասխանաբար, 1500 և 750 ֆունտ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |