Վազգեն Սաֆարյան. 2013-ին Հայաստանում տնտեսական իրավիճակը լարված կլինի![]() 7 դեկտեմբերի 2012 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետբյուջեի նախագիծն արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից, սակայն այն ունի սոցիալական ուղղվածություն, այլ ոչ թե ներդրումային, դեկտեմբերի 7-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով, Հայաստանի պետբյուջեն 2013-ին առայժմ չի լուծում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գործազրկությունը, ցածր կենսաթոշակը և այլն: Այնուամենայնիվ Վազգեն Սաֆարյանը դրական միտումներ է տեսնում, քանի որ 2013-ի պետբյուջեով նախատեսվում է 300 մլն դրամ Հայաստանի արդյունաբերության զարգացման աջակցությանն ուղղված հիմնադրամի ստեղծման համար` երկրի կառավարության կողմից մշակվող արդյունաբերական քաղաքականության շրջանակներում: Անդրադառնալով 2013-ի տնտեսական քաղաքականության իրագործմանը` փորձագետը նշել է, որ այն արմատական փոփոխության կարիք ունի, մասնավորապես, խոսքը գնում է տեղի արտադրության զարգացման, ռազմավարական ոլորտներում պետության մասնակցության մասին: Միության նախագահն անդրադարձել է պետական պարտքի սպասարկմանը: «2013-ին Հայաստանում տնտեսական իրավիճակը լարված կլինի: 2013-ը Հայաստանի համար ամենաբարդը կլինի պետական պարտքի սպասարկման տեսանկյունից, որին կուղորդվի շուրջ 430 մլն դոլար»,- ասել է նա: Բացի դրանից, ծանր կլինի նաև հարկային բեռը, քանի որ 2013-ին Հայաստանի կառավարությունը մտադիր է 120 մլրդ դրամով ավելացնել հարկային եկամուտները, այն դեպքում, երբ 2012-ին հարկային եկամուտների ավելացումն արդեն դժգոհություն է առաջացրել հարկային մարմինների մոտ: 2013-ի Հայաստանի համախմբված պետբյուջեի եկամուտները պլանավորվում են 1 տրիլիոն 32.7 մլրդ դրամի սահմաններում, ծախսերը` 1 տրիլիոն 152.5 մլրդ դրամի: 2013-ին հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով ստացումները նախատեսված են 993.08 մլրդ դրամի չափով, ինչը 118.7 մլրդ դրամով ավելի է, քան 2012-ին պլանավորված ցուցանիշը: Դեֆիցիտը կկազմը 119.7 մլրդ դրամ կամ ՀՆԱ 2.6 տոկոսը: Գնաճի 12-ամսյա ցուցանիշը կանխատեսվում է 4±1,5 տոկոսի սահմաններում, իսկ ՀՆԱ աճը` 6.2 տոկոսի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |