Այսօր` դեկտեմբերի 7-ին, տեղի կունենա «Արաբական գարնան սիրիական աշունը» ֆիլմի պրեմիերան![]() 7 դեկտեմբերի 2012 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Այսօր` դեկտեմբերի 7-ին, տեղի կունենա «Արաբական գարնան սիրիական աշունը» ֆիլմի պրեմիերան: Սիրիական իրադարձությունների իրական պատկերը հանրությանը ներկայացնելու նպատակով Հալեպ այցելած ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի փոխնախագահ Արման Սաղաթելյանի հեղինակած ֆիլմը Արմենիա TV-ի եթերում այսօր 23:30-ին ներկայացվելու է լայն հանրությանը: Այն զերծ է որևէ մեկնաբանություններից, տիրող իրավիճակը` դրա դժվարություններով և հուսադրող կողմերով, ներկայացնում են հենց իրենք` սիրիահայերը: «Այո, Հայաստանը մեր պատմական հայրենիքն է, բայց չէ որ, Սիրիայում ենք մենք ծնվել, մեծացել, վայելել այս երկրի բոլոր բարիքները: Ինչպես կարող ենք թողնել այս ամենը»,- պատմում է ֆիլմի հերոսուհիներից մեկը: «Արաբական գարնան սիրիական աշունը» կոչվող ֆիլմի հերոսները հավատում են իրենց ապագային, միավորվելով ու կազմակերպելով համայնքի կյանքը, լծվելով ցանկացած օգտակար աշխատանքի, ապավինելով հավաքական ուժի հաղթանակին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |