Պայմանավորվածություններից ետ կանգնելը, սպառնալիքները, շանտաժը Ադրբեջանի համար սովորական դարձած քայլեր են![]() 7 դեկտեմբերի 2012 - 19:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ-երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ջանքերը` ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով Դուբլինում ԵԱՀԿ ԱԳՆԽ-ի 19-րդ նիստի ժամանակ: Նրա խոսքով, այս տարվա հունիսիսն Լոս Կաբոսում նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլլանդի կողմից ընդունված որոշումը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ-երկրների 4-րդ հայտարարությունն էր: «Հասկանալի է` ում են նրանք հասցեագրում իրենց հիմնական կոչերը: Հայաստանը կիսում է միջնորդների կարծիքները` խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ: Ինչպես և համանախագահ-երկրները, մենք բազմիցս կոչ ենք արել պահպանել 1994թ կնքված հրադադարը և զերձ մնալ թշնամական հայտարարություններից, որոնք ատելություն են սերմանում և ավելացնում լարվածությունը: Ինչպես ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, մենք ևս ցավում ենք, որ 2011-ին Դովիլլում ընդունված հայտարարությունը չկարողացանք ամրագրել Կազանի գագաթաժողովի ընթացքում` Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Հայաստանը բարձր է գնահատում միջնորդների ջանքերը, մինչդեռ միևնույն ժամանակ ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանում իրականցվում նրանց դեում ուղղված քարոզչություն: Ադրբեջանի պաշտոնյաները փորձում են բանակցությունները այլ հարթություն տեղափոխել, փոխել միջնորդներին, նվազեցնել որոշումներ փնտրելու հարցում համանախագահների ջանքերի նշամակությունը: Ադրբեջանական կողմն անգամ իր հարձակումների թիրախ է դարձնում ԵԱՀԿ գործող նախագահին, չնայած որ նա և նրա թիմը փորձում են թույլ չտալ լարվածության էսկալացիա: Ադրբեջանի համար արդեն սովորական է դարձել ետ կանգնել արդեն ընդունված պայմանավորվածություններից: Չնայած շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ համաձայնությանը, Ադրբեջանն արել է ամեն բան, որպեսզի խանգարի դրանց ստեղծմանը, անգամ սպառնալով վետո դնել ԵԱՀԿ ընդհանուր բյուջեի վրա: Նույն բանը տեղի ունեցավ հունվարին Սոչիում կայացած հանդիպումից հետո: Չնայած ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները շուտափույթ կերպով համաձայնեցնելու վերաբերյալ պայմանավորվածություններին, Բաքուն, միակողմանի առավելության հասնելու ձգտումներով, անտեսում է այն: Չնայած Բաքվի ապակառուցողական դիրքորոշմանը, Հայաստանը հետագայում ևս ջանքեր է գործադրելու` ուղղված բանակցությունների միջոցով ղարաբաղյան խնդիրը լուծելուն»,-հայտարարել է Նալբանդյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |