Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ը կտոնի իր կազմավորման 25-ամյակը

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ը կտոնի իր կազմավորման 25-ամյակը

PanARMENIAN.Net - Ինչպես ակնկալվում է, հազարավոր մարդիկ կմասնակցեն Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կազմավորման 25-ամյակին նվիրված հանրահավաքին:

Նախօրեին Գազա է ժամանել ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Հալեդ Մեշաալը, որը չէր եղել պաղեստինյան տարածքներում 1967 թ. ի վեր, երբ նա լքեց Արևմտյան ափը: Մեշաալը մտադիր է հանդես գալ ելույթով Իսրայելի հետ հարաբերությքունների հարցում ՀԱՄԱՍ-ի ռազմավարության մասին:

Հանրահավաքում ՀԱՄԱՍ-ը մտադիր է ցույց տալ, որ այսօր էլ այն ուժն է, որի հետ պետք է հաշվի նստել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---