Յուրա Մովսիսյանն արդեն ստորագրել է պայմանագիրը «Սպարտակի» հետ

Յուրա Մովսիսյանն արդեն ստորագրել է պայմանագիրը «Սպարտակի» հետ

PanARMENIAN.Net - «Կրասնոդարն» ու «Սպարտակը» պայմանավորվածության են հասել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերի վերաբերյալ:

Մովսիսյանի համար «Սպարտակը» 8 մլն եվրո է վճարել: Ամեն տարի ֆուտբոլիստը կստանա 2,4 մլն եվրո: Պայմանագիրը կնքվել է 5 տարով, հայտնում է sports.ru-ն:

Ֆուտբոլիստը տեղափոխվեց «Կրասնոդար» 2011-ի սկզբին դանիական «Ռանդերսից», որտեղ 51 պաշտոնական հանդիպում անցկացրեց, 23 գոլի հեղինակ դարձավ և 9 գոլային փոխանցում է կատարել:

Ընթացիկ խաղաշրջանում 25-ամյա Մովսիսյանը 13 հանդիպում է անցկացրել և 9 գնդակ խփել: Նա նաև երկրորդ հորիզոնականում է Ռուսաստանի առաջնության ռմբարկուների մրցավազքում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---