«Կրասնոդարը» հաջողություն է մաղթել Յուրա Մովսիսյանին «Սպարտակում»

«Կրասնոդարը» հաջողություն է մաղթել Յուրա Մովսիսյանին «Սպարտակում»

PanARMENIAN.Net - «Կրասնոդարը» իր պաշտոնական կայքում հաջողություն է մաղթել Յուրա Մովսիսյանին, որը տեղափոխվել է «Սպարտակ»: Հարձակվողը հանդես էր գալիս «Կրասնոդարի» օգտին 2011թ. ի վեր և այդ ընթացքում 23 գոլ է խփել 51 խաղում: «Վառ և արդյունավետ խաղը օգնեց թիմին վստահ հանդես գալ Ռուսաստանի էլիտային դիվիզիոնում և բավականին արագ դարձրեց Յուրային երկրպագուների սիրելին ոչ միայն մեր քաղաքում, այլ նաև երկրի այլ շրջաններում և նույնիսկ նրա սահմաններից դուրս: «Կրասնոդար» ակումբի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Յուրային որակյալ աշխատանքի համար և հաջողություն է մաղթում նրան հետագա պրոֆեսիոնալ կարիերայում»,-ասվում է ակումբի պաշտոնական կայքում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---