ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԺԳՈՀԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ 3 հունիսի 2005 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը շատ մտահոգված է միջադեպերով եւ մայիսի 21-ին կայացած ակցիայի ժամանակ ընդդիմադիրների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված բռնությամբ, տեղեկացնում է Day.az- ը: «Եվրամիությունը կրկնում է Ադրբեջանի իշխանություններին ուղղված իր դիմումը` կոչ անելով նրանց ապահովել ժողովների ազատությունը` համաձայն պետության ղեկավարի մայիսի 12-ի հրամանի եւ ակնկալում է, որ հետագա քաղաքական ակցիաները չեն ցրվի: Եվրամիությունը հույս ունի, որ ընդդիմությունը կձեռնարկի ամեն անհրաժեշտը, որպեսզի ցույցերը եւ հանրահավաքներն անցնեն խաղաղ միջավայրում: Եվրամիությունն ուշադիր հսկելու է իրավիճակը», նշված է հայտարարությունում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |