Կարեն Անդրեասյան. Շնորհակալ եմ ՀՀԿ-ին, բայց ես նրանց պարտական չեմ![]() 10 դեկտեմբերի 2012 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ներկայացրեց 2012 թվականին պետական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման վիճակագրությունը: Դատախազությունը, Ոստիկանությունը, Արդարադատության նախարարությունը, նրա խոսքով, ամեաշատն են խախտել մարդկանց իրավունքներն ու միաժամանակ չ են ընդունել իրենց մեղքը: Կարեն Անդրեասյանին ՄԻՊ պաշտոնում առաջադրել և ընտրել է ՀՀԿ-ն: Ներքաղաքական ներկա փուլում այսպիսի վիճակագրություն ներկայացնելու և ՀՀԿ-ի հետ հարաբերությունների մասին նա ասաց. «Ես շնորհակալ եմ, որ ՀՀԿ-ն ինձ ընտրել է, բայց ես նրանց պարտական չեմ: Օմբուդսմենի վրա որևէ ճնշում չի եղել»: Ի դեպ Կարեն Անդրեսյանի խոսքով՝ իր ներկայիս պաշտոնն ինչպես եղել, այնպես էլ մնացել է նրա երազանքներինը ու, եթե այս տարի էլ ծննդյան տոների երազանք պահեր, այս պաշտոնը կխնդրեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |