2013-ին ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի զարգացմանը կհատկացվի ավելի քան կես միլիարդ ռուբլի![]() 11 դեկտեմբերի 2012 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հաջորդ տարի ավելի քան կես միլիարդ դոլար կհատկացվի ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի զարգացման համար, երեքշաբթի օրը լրագրողներին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «2013-ին ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի զարգացման համար կհատկացվի ավելի քան 500 միլիոն ռուբլի»,- ասել է Շոյգուն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 63-րդ նիստի ավարտին: Մոսկվայում ընթացող նիստում նախատեսվում է քննարկել 25 հարց, այդ թվում` ամփոփել 2012-ին ԱՊՀ ՊՆԽ աշխատանքի արդյունքները և հաստատել հաջորդ տարվա գործողությունների պլանը: Հանդիպմանը մասնակցում են Ղազախստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները, ինչպես նաև Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարարը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |