ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՇՎԵԴԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ 7 հունիսի 2005 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Յուհան Մուլանդերին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Շվեդիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Շվեդ հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը իրազեկել է Հայաստանում բարեփոխումների ընթացքի մասին, մասնավորապես, ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Նա նշել է նաեւ, որ ԵՄ «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» ծրագրում Հայաստանի ընդգրկումը ժողովրդավարության բարեփոխումներն ու տնտեսության զարգացումը խորացնելու նոր հնարավորություններ է ստեղծում: Նրա խոսքերով` այդ առումով Հայաստանի համար կարեւոր է ունենալ թե շվեդական փորձը, թե Շվեդիայի աջակցությունը: Իր հերթին Շվեդիայի դեսպանը, կարեւորելով Հայաստանի դերը, իր երկրի պատրաստակամությունն է հայտնել նպաստելու թե բարեփոխումների գործընթացին, թե զարգացման ծրագրերին: Նրա կարծիքով` ԵԽ չափանիշներին համապատասխան սահմանադրությունն ու օրենսդրությունը նոր հեռանկարներ կբացեն Հայաստանի առաջընթացի համար`նպաստելով նաեւ ներդրումների ավելացմանը: Կողմերը նշել են նաեւ Հայաստանում Շվեդական զարգացման գործակալության արդյունավետ աշխատանքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |