«Ժողովուրդ». Վարչապետ. Հայաստանում աղքատ են, որովհետև գիտելիքների պակաս կա![]() 12 դեկտեմբերի 2012 - 10:19 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է շարունակել ծաղրել հայ ժողովրդին: Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը բացահայտել է հայ ժողովրդի աղքատության պատճառը. «Հայաստանում աղքատ են, որովհետև գիտելիքների պակաս կա»: Այսինքն` երկրում աղքատության աճի պատճառը ոչ թե Սերժ Սարգսյանի իշխանության ձախողումներն են, ոչ թե Տ. Սարգսյանի կառավարության ապաշնորհությունն է, այլ ժողովրդի անգրագիտությունը: Ի դեպ, նա ԱՄՆ Սան Հոզե քաղաքում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «ԱրմԹեք-2012»համաժողովի ժամանակ ասել է. «Տարածաշրջանում ունենք մրցակցային որոշ առավելություններ, որոնք պարտավոր ենք օգտագործել: Դա առաջին հերթին բնակչության բարձր կրթական մակարդակն է»: Փաստորեն, երբ հերթը հասնում է պատասխանատվություն կրելուն, Տ. Սարգսյանը մեղքը գցում է ուրիշների վրա, իսկ կազմակերպություններից գումարներ մուրալու ժամանակ հիշում է, որ գիտելիքահեն հասարակություն ունենք»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |