Գաբալայի ՌԼԿ փակումը չի ազդի Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանության վրա

Գաբալայի ՌԼԿ փակումը չի ազդի Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանության վրա

PanARMENIAN.Net - Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի փակումը ռուս-ադրբեջանական հարաբերությունների կարևոր ինդիկատոր է, մասնավորապես, դրանց քաղաքական բաղադրիչի: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտարարել է Սևծովյան և Կասպից տարածաշրջաի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշևը: «Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի տարածքում ՌԼԿ առկայությունն ուներ ոչ այնքան ռազմական և ռազմատեխնիկական, այլ ամենից առաջ քաղաքական բաղկացուցիչ: Վերջին ամիսներին այդ օբյեկտի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ակնհայտորեն վկայել են այն մասին, որ ադրբեջանական կողմը ձգտում է ազատվել դրանից: Հազիվ թե Գաբալայի ՌԼԿ փակումը բացասական ազդի Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանության ոլորտի վրա: Միևնույն ժամանակ, այն կարող է նպաստել երկկողմ հարաբերությունների հետագա սառեցմանը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---