Մարվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակին նվիրված նամականիշը![]() 12 դեկտեմբերի 2012 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը: Նամականիշը մարեցին տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և «Հայփոստ» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը: Նամականիշի վրա պատկերված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի լոգոն, իսկ հավերժության նշան կազմող օղակի մեջ նշված են այն պետությունները, որտեղ գտնվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցչությունները, և Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ հայելաձև արտահայտմամբ (հիմնադրամի լոգոն): Խորապատկերին ներկայացված է աշխարհի քարտեզը, որը խորհրդանշում է կապը ամբողջ աշխարհով սփռված հայության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև: Գունային երանգները արտահայտում են Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույները: Այս տարի Հայփոստը սկսեց հայկական այբուբենի տառերը պատկերող նույնատիպ թողարկումների նոր շարք` նվիրված Հայ Գրատպության 500-ամյակին և առաջին անգամ շրջանառության մեջ դրեց նոր փոստային վճարման միջոց` նամականիշով ծրար: 2012թ-ի ընթացքում Հայփոստը նաև թողարկել է նամականիշեր` նվիրված Տ.Չուխաջյանի ծնդյան 175-ամյակին, Լ. Զաքարյանի ծննդյան 75-ամյակին, Պ. Պռոշյանի ծննդյան 175-ամյակին: Մոտ օրերս կթողարկվեն նամականիշեր` նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին, Հայաստանը Շախմատի աշխարհի չեմպիոն և Օլիմպիական չեմպիոն դառնալու առթիվ, ինչպես նաև` նամականիշերով գիրք: Թողարկման օրը`12. 12. 2012թ. Գույնը` բազմագույն: Դիզայնը՝ Վահան Ստեփանյան Անվանագինը` 380 ՀՀ դրամ Տպարանը` Cartor, Ֆրանսիա Նամականիշի չափսը` 40,0 x 30,0 մմ Տպագրությունը` օֆսեթ Մեկ թերթի վրա` 10 (2x5) Ատամնաշարը` սանրավոր, 13:131/2 Տպաքանակը՝ 40 000 Թուղթը` առանց ջրային նիշերի,110գ/մ2: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |