2 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել մինչև 23 տարեկանների ԵԱ հաջորդ փուլ![]() 12 դեկտեմբերի 2012 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Կալինինգրադում անցկացվում են մինչև 23 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 2-րդ օրվա մենամարտերը: Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներից առաջինը ռինգ է դուրս եկել Կորյուն Սողոմոնյանը (49 ք/կ): Նա հանդիպել է Նազար Կուրոտչինին (Ուկրաինա) և 17:12 հաշվով հաղթանակ տարել: Հայաստանի հավաքականի երկորդ հաղթանակն ապահովել է Նարեկ Աբգարյանը (52 ք/կ), ով 17:16 հաշվով հաղթել է Դմիտրի Ստրիգելսկուն (Բելառուս): Մինչև 60 կգ ք/կ Հովհաննես Բոչկովը 14:17 հաշվով զիջել է Էլվին Իսաևին (Ադրբեջան): Երեկոյան մրցահերթում հանդես կգա Արթուր Քիրաջյանը (64 ք/կ), ում մրցակիցն է լինելու Յոզեֆ Հերցեգը (Հունգարիա): Առաջնության արդյունքում կընտրվեն 2013թ Կազանում կայանալիք Ունիվերսիադայի մասնակիցները, ինչպես նաև պաշտոնապես կմեկնարկի Եվրոպայի բռնցքամարտիկների նախաօլիմպիական նախապատրաստման շրջանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |