«Սիրիայի բարեկամները» ճանաչել են սիրիական ընդդիմադիր կոալիցիան

«Սիրիայի բարեկամները» ճանաչել են սիրիական ընդդիմադիր կոալիցիան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Մարրակեշում տեղի ունեցող «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպման ընթացքում Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ճանաչվել է սիրիացիների միակ օրինական ներկայացուցչություն: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Փաստաթուղթը, որը կազմվել է «Սիրիայի բարեկամներ» խմբի կողմից, պարունակում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղված կոչ` ինքնակամ հեռանալու իշխանությունից:

Մարրակեշի հանդիպմանը ներկա են եղել 130 պատվիրակություններ, այդ թվում` սիրիական ընդդիմության նոր կոալիցիայի, միջազգային կազմակերպությունների:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---