Արմեն Աղայան. Դժվար է մտնել Քոչարյանի ուղեղի մեջ և հասկանալ ինչ է կատարվում![]() 13 դեկտեմբերի 2012 - 12:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու համար պահեստային տարբերակներ պետք է փնտրի, որոնք, ըստ քաղաքագետ Արմեն Աղայանի, շատ չեն: «Գուցե ԲՀԿ առաջնորդի տարբերակը շեղող էր և հիմնականը չէր: Կա Վարդան Օսկանյանի տարբերակը, որը, սակայն, առանց ԲՀԿ ակտիվության ոչինչ է: Կա նաև իր սեփական տարբերակը: Սակայն դրա համար էլ են քայլեր պետք, որոնց համար հնարավոր է, որ արդեն ուշ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Աղայանը: Քաղաքագետը նկատեց, որ Քոչարյանն իր ամբողջական վերադարձը նախատեսում է 2017-18թթ-ին: Հիմա նրա աստիճանաբար վերադարձն է տեղի ունենում: «Հիմա դժվար է մտնել Քոչարյանի ուղեղի մեջ և հասկանալ ինչ է կատարվում»,- ասաց Արմեն Աղայանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |