Լիբանանահայերին են հանձնվել ՀՀ սփյուռքի նախարարության պարգևները

Լիբանանահայերին են հանձնվել ՀՀ սփյուռքի նախարարության պարգևները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներին շնորհված պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը լիբանանահայ վաստակաշատ արվեստագետներ Լյուսի Թյությունջյանին և Ջոն Գյուվդերլյանին հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալը: «Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, հայապահպանության, հայ մշակույթի զարգացման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար» ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերով պարգևատրվեցին Հայկազյան համալսարանը, Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, «Թեքեյան» մշակութային միությունը, «Զարթոնք» և «Արարատ» օրաթերթերը, «Նոր սերունդ» մշակութային միությունը, «Խոսնակ» և Մասիս» ամսագրերը, «Հասկ» և «Ավետիք» պարբերականները և «Բագին» գրական - մշակութային ամսագիրը:

«Սփյուռքում Հայ ինքնության պահպանման, հայեցի կրթության և դաստիարակության, կրթական գործի կազմակերպման և զարգացման բնագավառում ունեցած վաստակի համար և ուսուցչի օրվա կապակցությամբ» պատվոգրեր ստացան մանկավարժներ Մաքրուհի Ունճյանը (Հայ Ավետարանական քոլեջ), Լենա Պալըքճյան-Պասմաճյանը (ՀԲԸՄ «Պողոս Գ. Կարմիրյան Վարժարան»), Շուշիկ Մավիսաքալյան-Թորոսը(«Մելանքթոն և Հայկ Ասլանյան ճեմարան») և Կարպիս Գապասագալյանը (Հռիփսիմյանց երկրորդական բարձրագույն վարժարան):

ՀՀ դեսպանը շնորհավորեց պարգևատրվողներին` շնորհակալություն հայտնելով հայ համայնքի բոլոր կառույցներին հայ մշակույթի զարգացման, հայապահպանման գործում ունեցած ավանդի, հայանպաստ գործունեության, ինչպես նաև դեսպանության հետ սերտ համագործակցության համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---